-
12.11.2020|
09:12
Ազգային ժողովի խորհրդի նիստը կրկին չկայացավ, հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա ներկայացմամբ` «Իմ քայլը» դաշինքից ներկայացել է միայն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
-
12.11.2020|
09:10
Վստահ եմ, որ անգամ տեղյակ չեք, որ պատերազմի երրորդ օրվանից սկսած Զոհրաբ Մնացականյանին և Նիկոլ Փաշինյանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մեկ տասնյակից ավելի տարբերակներ՝ ամեն նորը նախորդից էականորեն վատը: Իսկ Նիկոլը միշտ մերժում էր մինչև համաձայնեց կապիտուլյացիային՝ հանձնելով գրեթե ամեն ինչ:
-
11.11.2020|
22:37
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հրավիրվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։
ԱԱԾ փոխգնդապետը, որը ՀՅԴ գրասենյակ էր եկել հրավիրելու Իշխան Սաղաթելյանին, ասաց, որ գրավոր ծանուցում չունի։
-
11.11.2020|
22:36
2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսօր այլ իրողություն է` կամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կամ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
-
11.11.2020|
21:41
Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ իբր վարչապետի գրությունն է՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նման «նամակ», նման գրություն երբեւէ չի եղել, այն կեղծ է՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
-
11.11.2020|
21:38
ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների պահանջով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել: Այն տեղի կունենա ժամը 20-ին, հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
-
11.11.2020|
21:37
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-
11.11.2020|
21:36
Այն, ինչ այս պահին կատարվում է Ազատության հրապարակում, չափազանց մտահոգիչ է, հղի` ծանր հետևանքներով:
-
11.11.2020|
21:35
ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյամը:
-
11.11.2020|
21:31
Ասել, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից՝ ֆեյսբուքում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը։